ԱՄՆ-ը մտադիր է ՈՒկրաինային տրամադրել 18 միլիոն դոլար օգնություն, որը կծախսվի ուկրաինական բանակի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի օգնական Դերեկ Շոլլեն, Կիև կատարած այցի ժամանակ: ՈՒկրաինային չի նախատեսվել զենքով օգնել: Շոլլեի խոսքերով՝ ՈՒկրաինային պատրաստ են օգնություն ցույց տալ նաև ԱՄՆ-ի գործընկերները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը: Նրանք կազմել են ցուցակ, թե ինչ է անհրաժեշտ ՈՒկրաինային:
ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ են ավարտին հասցնելու միջազգային նոր համաձայնագրերը, որոնք կօգնեն իրենց արտերկրից ստանալու օգնություն: Նա վստահ է, որ բազմաթիվ երկրներ պատրաստ են օգնելու ՈՒկրաինային ժամանակակից զենքով, տեխնիկայով և մնացյալ ամեն ինչով: